Մի քանի օրում շրջակա միջավայրին հասցվել է 4.46 մլն դրամի վնաս
May 10, 2017
Բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 770.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում։ Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 4.46 մլն դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում են բնապահպանության նախարարությունից։
Մասնավորապես արձանագրվել են խախտումներ բուսական աշխարհի պահպանության, մթնոլորտային օդի պահպանության, հողերի պահպանության, ապօրինի որսի իրականացման, կենդանական աշխարհի պահպանության ոլորտներում, նաեւ փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքեր են գրանցվել։
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.7 մլն դրամ: