Մխիթարյանը հնարավոր է մասնակցի «Զարյայի» հետ խաղին
September 27, 2016
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Եվրոպա լիգայի խաղարկության երկրորդ տուրի` Լուգանսկի «Զարյայի» հետ խաղին, հայտնում է manchestereveningnews-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանգստանալու հնարավորություն է տալու Զլատան Իբրահիմովիչին, Անտոնի Մարսիալին եւ Լյուկ Շոուին:
Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Կարմիր Սատանաների» վերջին՝ 4 հանդիպումները: