Մխիթարյանը Goal.com-ի վարկածով ընթացիկ տարվա 50 լավագույն ֆուտբոլիստների շարքում է

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Goal.com-ի վարկածով ընթացիկ տարվա 50 լավագույն ֆուտբոլիստների թվում:  Մխիթարյանը հանգրվանել է 36-րդ հորիզոնականում: Կայքն առայժմ ներկայացրել է 31-50-րդ տեղերում ընդգրկված ֆուտբոլիստներին:

«27-ամյա ֆուտբոլիստի կարիերան «Օլդ Տրաֆորդում» այնքան էլ հաջող չսկսվեց, սակայն հարձակողական ոճի կիսապաշտպանը փայլուն էր հանդես գալիս անցած մրցաշրջանում` Բունդեսլիգայում՝ «Բորուսիա»-ի կազմում դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: Կարելի է ենթադրել, որ կայուն խաղային պրակտիկա ստանալու դեպքում, Մխիթարյանը կարդարացնի իր տրանսֆերի համար  42 միլիոն եվրո վճարելը»,-  գրել է կայքը:


Source: Yerkir Media
Link: Մխիթարյանը Goal.com-ի վարկածով ընթացիկ տարվա 50 լավագույն ֆուտբոլիստների շարքում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image