Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ ԵՄ-ն անթույլատրելի է համարում Թուրքիայի իշխանությունների կողմից ռազմական հեղաշրջման փորձից հետո ձեռնարկած գործողությունները: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:
Ըստ նրա, հեղաշրջման փորձը, որը կազմակերպվել էր բարձրաստիճան զինվորականների կողմից, իրավունք չի տալիս Թուրքիայի իշխանություններին քաղաքացիների ազատությունն եւ իրավունքները սահմանափակող որոշումներ ընդունել:
«Այն, ինչ մենք տեսնում ենք, հատկապես դա վերաբերում է համալսարաններին, ԶԼՄ-ներին եւ արդարադատությանն, անթույլատրելի է»,- նշել է Մոգերինին:
Նա ընդգծել է, որ դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար մասն է, ինչը Թուրքիան նույնպես ընդունել է:
Նշենք, որ Թուրքիայում հուլիսի 21-ից երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ այդ քայլն անհրաժեշտ է եւ չի խախտում օրենքը կամ քաղաքացիների ազատության իրավունքը:
Source: Yerkir Media
Link: Մոգերինին քննադատել է Թուրքիայում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը