Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Մաքսիմ Բուկատկինը

Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Մաքսիմ Բուկատկինը:  32-ամյա մասնագետի հետ ստորագրված համաձայնագրի ժամկետների մասին չի տեղեկացվում:

Բուկատկինը թիմի հետ անցկացրել է նոր մրցաշրջանի բոլոր նախապատրաստական հավաքները և իրականացրել է գլխավոր մարզչի պարտականությունները ՖՆԼ-ի գավաթի խաղարկության ընթացքում:

«Արարատ»-ի նախկին գլխավոր մարզիչ Իգոր Զվեզդինը հեռացել է պաշտոնից առողջական խնդիրների պատճառով:

«Արարատ»-ը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտում: 18 տուրից հետո թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Source: Yerkir Media
Link: Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Մաքսիմ Բուկատկինը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image