Մոսկվայում Այվազովսկու նկարների ցուցահանդեսին այցելել է 235 հազար այցելու

September 17, 2016

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում  Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն ունեցել է 235 հազար այցելու: Ցուցահանդեսն ընթանում է արդեն 1.5 ամիս: Գրում է yerkir.am-ը:

Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ` աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից: Այն բացվել է հուլիսի 29-ին` մեծ նկարչի 200-ամյակի կապակցությամբ եւ կգործի մինչև նոյեմբերի 20-ը:


Source: Yerkir Media
Link: Մոսկվայում Այվազովսկու նկարների ցուցահանդեսին այցելել է 235 հազար այցելու

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image