«Սիթիբանկի» մոսկովյան մասնաճյուղը գրաված Արամ Պետրոսյանը բաց է ողել բոլոր պատանդներին ու հանձնվել ոստիկանությանը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ТАССգործակալությանը:
«Այս պահին գործողությունն ավարտված է: Բանակցությունների արդյունքում բանկը գրաված անձը հանձնվել է ոստիկանությանը: Նա ձերբակալված է»,- հայտնել են ոստիկանությունից:
Նշվում է, որ նրա մոտ չի եղել պայթուցիկ սարք: Վզին դեղին ժապավենով կախված իրը լցված է եղել աղով:
Մոսկվայում տղամարդը ներխուժել էր ռուսական «Սիթիբանկի» մոսկովյան մասնաճյուղ եւ գրավել այն:
Բանկը գրաված տղամարդը հայազգի Արամ Պետրոսյանն է, ով ձեռներեց է եւ վերջերս է սնանկացել: Պետրոսյանը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե դաշնային հեռուստալիքները չհեռարձակեն իր պատրաստած տեսաուղերձը:
Արամ Պետրոսյանը պահանջում էր ֆիզիկական անձանց սնանկացման ինստիտուտ ստեղծել: Նա նաեւ տեսաուղերձ է հրապարակել` ուղղված Վլադիմիր Պուտինին, որում զգուշացրել է, որ մտադիր է «կտրուկ քայլի դիմել` խախտելով ՌԴ Քրեական օրենսգիրքը» եւ ՌԴ նախագահին խնդրում է անձամբ զբաղվել սնանկացման հիմնախնդիրներով:
[youtube https://www.youtube.com/watch?v=KGs-ApYHMxQ?feature=oembed&w=848&h=477]
Source: Yerkir Media
Link: Մոսկվայում բանկի մասնաճյուղը գրաված հայազգի գործարարը հանձնվել է ոստիկանությանը