Մոսկվայում Գարեգին 2-րդը Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպում չի ունեցել

Այսօր հայկական մի քանի լրատվամիջոցներ լուր են տարածել, որ Մոսկվայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հանդիպել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Լուրի հղումը տրված է ադրբեջանական կայքերի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը հերքել է նման հանդիպման մասին տեղեկությունները եւ «Երկիրն այսօրին» հայտնել է, որ Հայոց կաթողիկոսն ու Ալլահշուքյուր Փաշազադեն հրավիրված են եղել մասնակցելու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 70-ամյակի տոնակատարությանը եւ այդ շրջանակում ընդամենը բարեւել են իրար:

Հարցն այն է, որ երկար ժամանակ է Գարեգին 2-րդը մերժում է Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպելու բոլոր նախաձեռնություններն ու առաջարկները, իսկ Ադրբեջանը մշտապես փորձում է նման հանդիպման իմիտացիա ստեղծել:


Source: Yerkir Media
Link: Մոսկվայում Գարեգին 2-րդը Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպում չի ունեցել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image