Մոսկվա-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից նաեւ հայեր են տուժել

June 18, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և միկրոավտոբուսը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: Տվյալները ճշտվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ միկորավտոբուսում 17 մարդ է եղել

Source: Yerkir Media
Link: Մոսկվա-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից նաեւ հայեր են տուժել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image