Մունկի կտավները վաճառվում են ռեկորդային գներով

Panorama.am— Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տունը  հանրային սակարկության է դնում իմպրեսիոնիստների և ժամանակակից արվեստի գործերը: Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Աղջիկները կամրջի վրա» կտավը աճուրդում վաճառվել է 54.5 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային է եղել նրա համար: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ կտավի մեկնարկային գինը 43 մլն դոլար է եղել:

«Աղջիկները կամրջի վրա» նկարը դասվում է 1900-ականների առաջին կեսին Մունկի ստեղծած նկարների համանուն շարքին: 1902թ. նկարի վրա մի խումբ աղջիկներ են պատկերված կամրջի կենտրոնում, որը գտնվում է նկարչի սիրած քաղաքում` Օսգորստրանում:

Կտավը երկու անգամ դարձել է նկարչի ամենաթանկ վաճառված աշխատանքը: 1996-ին այն վաճառվել է 7,7 մլն դոլարով, իսկ 12 տարի անց` 30,8 մլն դոլարով:

Ռեկորդային է համարվում Մունկի «Ճիչը» նկարի գինը, որը 2012-ին վաճառվել է գրեթե 120 մլն դոլարով:


Source: Yerkir Media
Link: Մունկի կտավները վաճառվում են ռեկորդային գներով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image