Յանուկովիչը «Բերկուտ»-ի հինգ նախկին աշխատակիցների դեմ գործով վկայություն է տվել

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վկայություն է տվել՝ 2014 թվականի փետրվարին Մայդանի ակտիվիստների սպանության համար մեղադրվող «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման հինգ նախկին աշխատակիցների դեմ գործով:

Տասնյակ մարդիկ էին զոհվել: Յանուկովիչը, Կիեւի դատարանի հարցերին պատասխանելով Դոնի Ռոստովից տեսակապի միջոցով, հայտարարել է, որ հատուկ ուժերին չէր հրահանգել կրակ բացել ցուցարարների վրա: Նա նաեւ ասել է, որ եվրամայդանի օրերին Ուկրաինայում զինված բախումները հրահրել են նրանք, ովքեր այսօր ուկրաինական իշխանության ղեկին են: Դա հատուկ իրականացված գործողություն էր՝ Ուկրաինայում իշխանությունը տապալելու համար:

Հարցաքննության ժամանակ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Յանուկովիչին մեղադրանք է ներկայացրել՝ հայտարարելով, որ նրանք կասկածում են պետական դավաճանության, Ուկրաինայի սահմանները փոփոխելու նպատակով Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչներին օժանդակելու, Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու եւ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու մեջ: Հաշվի առնելով այն, որ Յանուկովիչը Ուկրաինայի սահմաններից դուրս է գտնվում եւ փաստացիորեն թաքնվում է իրավապահ մարմիններից՝ մեղադրանքի բովանդակությունը բանավոր է հայտարարվել, ինչի մասին հաղորդագրությունն այսօր ուղարկվել է Յանուկովիչի գտնվելու բոլոր հայտնի հասցեներին:


Source: Yerkir Media
Link: Յանուկովիչը «Բերկուտ»-ի հինգ նախկին աշխատակիցների դեմ գործով վկայություն է տվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image