News.am-«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները դժգոհ են մնացել գործարանի վիճակի ուսումնասիրմամբ եւ ներդրող փնտրելու գործով զբաղված աշխատանքային խմբից: Գործարանի նախկին աշխատակիցների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ աշխատանքային խումբը ապրիլի 1-ին ավարտել է իր աշխատանքները, սակայն ներկայացված ծրագրի տակ խմբում ընդգրկված՝ նախկին աշխատակիցները չեն ստորագրել:
«Նաիրիտցիների հինգ հոգանոց խումբը, որ ընդգրկվել էր աշխատանքային խմբում, ձւեական էր: 2-3 հանդիպում է եղել, որ մենք էլ ենք մասնակցել, բայց իրենք հավանաբար առանձին էլ էին հանդիպում, քանի որ վերջին հանդիպմանը մեզ ներկայացրին պատրաստի ծրագիր, որի քննարկմանը մենք չէինք մասնակցել»,- ասել է Կարինե Շահվերդյանը:
Կարինե Շահվերդյանի խոսքով՝ ծրագիրը բաղկացած է եղել 3 էջից, որոնցից երկուսում գործարանի պատմությունն է եղել, մյուս էջում երկու կետից բաղկացած՝ վերագործարկման 2 ծրագրերն եւ 1 կետ լուծարման վերաբերյալ:
Կարինե Շահվերդյանը նշել է, որ ծրագիրը ներկայացվել է պոտենցիալ ներդրող հանդիսացող ռուսական ընկերությանը, այժմ սպասում են պատասխանի:
Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նախօրեին ասել էր, որ §ինքը գործադրելու է իր ջանքերը, որպեսզի մենք ունենանք «Նաիրիտ»:
Source: Yerkir Media
Link: Նաիրիտցիները դժգոհ են գործարանի ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խմբից