Նալբանդյանը խոսել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի ազատականացման մասին
June 20, 2017
Հունիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին և ելույթներ ունեցան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Խոսելով Հայաստան – Եվրոպական միություն քաղաքական երկխոսության մասին՝ նախարարը նշել է, որ վերջին երկու տարիները բավականին հագեցած էին: Ըստ Նալբանդյանի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ակնկալվում է ստորագրել նոյեմբերին նախատեսված գագաթաժողովի ընթացքում
Նախարարը նաեւ նշել է, որ կան որոշ առկախ հարցեր, որոնց ուղղությամբ ակնկալվում է աշխատանքներ իրականացնել, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: