ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը, այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է: Նա խորհրդարան է եկել կառավարության կազմով՝ մասնակցելու օրենսդիր-գործադիր հարցուպատասխանին:
Ազգային ժողովի ամբիոնից եւս նախարարը վստահեցրել է, թե Ռուսաստանի իր գործընկերը Երեւան էր եկել առանց հատուկ առաջարկի, եւ իրենք միասին քննարկել են հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու հավանականությունը:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ հետաքրքրվել է Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրից:
«Պայմանագիրը կներկայացվի հարմար պահին».- ասել է նախարարը:
«Դուք պետք է պատկեացնեք, որ դա այնքան էլ պարզ գործընթաց չէ՝ Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանգրի մշակումը: Աշխատանքները ԼՂՀ-ի հետ պայմանագրի շուրջ կատարվում են, երբ պատրաստ լինի, կներկայացնենք: Սա ծավալուն գործընթաց է ու պահանջում է բազմաթիվ փորձագիտական գնահատականներ: Դրանք, նաեւ տարբեր կառույցների գնահատականները ստանալուց հետո, երբ իրավիճակը լինի այնպես, որ կարելի լինի պայմանագիրը ներկայացնել, կներկայացնենք: Դուք գիտեք, որ մենք միշտ բանակցային գործընթացի կողմնակից ենք, հետեւաբար, այս պայամանգրի ներկայացումը կախված է լինելու տարբեր հանգամանքներից,- մանրամասնել է Էդվարդ Նալբանդյանը:
Source: Yerkir Media
Link: Նալբանդյան. ԼՂ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է