Նախագահը շնորհավորեց ու մաղթեց

May 18, 2017

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերին եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք:

«Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին եւ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանն ազատ, մրցակցային եւ բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում գալիք 5 տարիների համար քաղաքական պաասխանատվություն ստանձնելու համար: Շնորհավորում եմ 6-րդ գսւմարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ մաղթում բեղմնավոր աշխատանք»,- ասաց ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահը հավելեց, որ երկու տարի առաջ, երբ հաստատվում էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, հավատում էր, որ մոտ ապագայում մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաեւ պատասխանատու:

«Այսօր եկել է այդ օրը, եւ ես շնորհավորում եմ բոլորիս: Ձեզ՝ հարգելի պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարեւոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին եւ գլխավոր քայլը կատարողները»,- ընդգծեց նախագահ Սարգսյանը:

 

Source: Yerkir Media
Link: Նախագահը շնորհավորեց ու մաղթեց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image