Նախագահն ընդունել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենին

March 2, 2018

Հայաստանի Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ:

Ալեքսանդր Խաչատուրյանը մասնավորապես ներկայացրել է կենտրոնի գործունեության գերակա ոլորտներում՝ հանրային կառավարման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության, իրավական, տուրիզմի, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ պետական գերատեսչությունների, շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ ձևավորված համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը, զեկուցել նաև անցյալ տարի փետրվարի 22-ին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Հանրապետության Նախագահի այցի ժամանակ հնչեցրած դիտարկումների և մոտեցումների ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Source: Yerkir Media
Link: Նախագահն ընդունել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image