Նախագահն ուղերձ է հղել

October 6, 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին: Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Անկեղծորեն ողջունում եմ «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին:

Այսօր կարելի է վստահորեն ասել, որ համաժողովները դարձել են բովանդակալից, կառուցողական երկխոսության համար արդյունավետ հարթակներ՝ ապացուցելով իրենց պահանջվածությունը:
Համաժողովների պարբերական անցկացումը թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր, բացահայտել մեր երկրների համագործակցության հետագա զարգացման ներուժը:
Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռուսաստանի հետ բազմաշերտ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մեր երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են: Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային նախագծեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և երկկողմ փոխգործակցության այլ ոլորտներում»:

Ամբողջությամբ՝ այստեղ:

 

Source: Yerkir Media
Link: Նախագահն ուղերձ է հղել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image