Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

June 14, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Ֆարնուորթը մեծապես կարեւորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը եւ վերահաստատել բարի կամքը՝ խորացնելու եւ ընդլայնելու միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։

Source: Yerkir Media
Link: Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image