Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սուրբ պատարագին
April 15, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 15-ի երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ Պատարագին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Ս. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այրեր: