Նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 50 հազարից դարձնել 150 հազար դրամ

2018թ հոկտեմբերի մեկից յուրաքանչյուր երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 50 հազար դրամի փոխարեն կկազմի 150 հազար դրամ։ Այս տարվա համար ծախսը կկազմի մոտ 380 մլն դրամ, իսկ արդեն հաջորդ տարվանից ՝ տարեկան 1,5 մլրդ դրամ։  Նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Ներկայացվող նախագիծը միտված է այն ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ 2-րդ երեխան: Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:

Համաձայն կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ:

Գործող իրավակարգավորումներով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակումը սկսվում է երրորդ երեխայից սկսած:

Նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:

 

Source: Yerkir Media
Link: Նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 50 հազարից դարձնել 150 հազար դրամ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image