Նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական ուղղվածության 8 տարածաշրջանային քոլեջներ

May 15, 2017

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով այցելել են Լոռու մարզ՝  ծանոթանալու մարզի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման հեռանկարին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Լևոն  Մկրտչյանն ու Իգտանի Առաքելյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ  այցելել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ, որն ընդգրկված է ԵՄ ծրագրով հզորացման ենթակա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկում: Պաշտոնյաները շրջայց են կատարել  քոլեջում, ծանոթացել խնդիրներին և առկա վիճակին:

«Այսօր մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում կա լավ մասնագետների դեֆիցիտ։ Հենց նպատակը դա է, որ արդյունքում  մի քանի տարի հետո ունենանք կենտրոններ, որտեղ կպատրաստվեն  մասնագետներ, խորհրդատուներ, նեղ մասնագետներ, որոնք կարողանան աջակից դառնալ այդ ներդրողներին»,- ընդգծել է Իգնատի Առաքելյանը:

Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է միջին մասնագիտական կրթության համակարգում արմատական բարելավումների անհրաժեշտությունը.

«Նախատեսում ենք ունենալ բովանդակային նոր ուղղվածության ՄԿՈՒ  հաստատություններ, մասնավորապես ստեղծել գյուղատնտեսական ուղղվածության 8 տարածաշրջանային քոլեջներ, որոնցից մեկն էլ լինելու է Վանաձորում»— նշել է ԿԳ նախարարը :

Այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռքբերվել կրթության և գիտության,  գյուղատնտեսության նախարարությունների և Լոռու  մարզպետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ  ձևավորել եռակողմ աշխատանքային խումբ, որը առաջիկայում կներկայացնի մարզի զարգացման ծրագրերից բխող գյուղատնտեսական մասնագիտություների կրթության արդյունավետության բարձրացմանը վերաբերող ծրագրեր:

Source: Yerkir Media
Link: Նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական ուղղվածության 8 տարածաշրջանային քոլեջներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image