razm.info — Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր` մայիսի 12-ին, հայտնել է, որ նույն օրը Նախիջևանի Շահբուզ շրջանի (Şahbuz) դիրքերում «հայկական գնդակից» վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Գուլուզադե Յուսիֆ Էլդար օղլուն (Quluzadə Yusif Eldar oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Սա ապրիլից սկսած առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Նախիջևանի դիրքերում զինծառայողի կորստի կամ վիրավորման մասին:
Source: Yerkir Media
Link: Նախիջևանի դիրքերում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել