ՆԱՏՕ-ն շարունակում է ձգտել կառուցողական երկխոսության Ռուսաստանի հետ. դաշինքի գլխավոր քարտուղար

July 8, 2016

ՆԱՏՕ-ն շարունակում է ձգտել Ռուաստանի հետ կառուցողական երկխոսության:«Այն (Ռուսաստանը) չի կարող մեկուսացված լինել»,-ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի ուժերը կտեղակայվեն 2017-ին:

«Մեր ներկայությունը կսկսվի հաջորդ տարի»,-հայտարարել է նա:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հուլիսի 8-ին Վարշավայում ընթացող գագաթնաժողովին որոշում են կայացրել Բալթյան երկրներում և Լեհաստանում չորս բազմազգ գումարտակ ստեղծելու մասին: «Մենք որոշել ենք ընդլայնել ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան հատվածում` այնտեղ տեղակայելով չորս գումարտակ»,-լրագրողներին է ասել դաշինքի գլխավոր քարտուղարը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ուժերը կտեղակայվեն ռոտացիոն սկզբունքով: Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Լատվիա զինվորներ կուղարկի Կանադան, Լիտվա` Գերմանիան, Էստոնիա` Մեծ Բրիտանիան, Լեհաստան` ԱՄՆ-ն:


Source: Yerkir Media
Link: ՆԱՏՕ-ն շարունակում է ձգտել կառուցողական երկխոսության Ռուսաստանի հետ. դաշինքի գլխավոր քարտուղար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image