ՆԱՏՕ-ն չի գնա պատերազմի Ուկրաինայի պատճառով, բայց կօգնի նրան պաշտպանել անկախությունը. Վերշբոու

Լեննարտ Մերիի «Ձևավորելով նոր նորմ» միջազգային կոնֆերանսի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի գնա պատերազմի Ուկրաինայի պատճառով, բայց կօգնի նրան պաշտպանել անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման նախադրյալ է Մինսկի համաձայնագրերի իրականացումը:

«Հնարավոր է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության օրերն արդեն անցել են մեզ համար»,- հայտարարել է Վերշբոուն:


Source: Yerkir Media
Link: ՆԱՏՕ-ն չի գնա պատերազմի Ուկրաինայի պատճառով, բայց կօգնի նրան պաշտպանել անկախությունը. Վերշբոու

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image