ՆԱՏՕ-ն ցավում է Պուտինի այցի համար

August 9, 2017

ՆԱՏՕ-ն ցավում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Աբխազիա առանց համաձայնեցնելու Վրաստանի իշխանությունների հետ և գտնում է, որ այդ այցը խաթարում է տարածաշրջանում հակամարտությունը կարգավորելու միջազգային ջանքերը: Այդ մասին հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Դիլան Ուայթը:

«Նախագահ Պուտինի այցը հակամարտության 9-րդ տարելիցին խաթարում է բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղ կարգավորման հասնելու միջազգային ջանքերը: Մենք ցավում ենք, որ այդ այցը տեղի է ունեցել առանց Վրաստանի իշխանությունների հետ նախնական համաձայնության», — ասել է նա:

Հիշեցնենք, որ 2008 թ-ի Ռուս-վրացական 5- օրյա պատերազմից հետո Աբխազիան եւ Հարավային Օսիան հայտարարեցին իրենց անկախության մասին:

Source: Yerkir Media
Link: ՆԱՏՕ-ն ցավում է Պուտինի այցի համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image