168.am — Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձմռանը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Նեթանյահուն այդ մասին հայտարարել է Քենիա այցի ժամանակ: Նա նշել է, որ Իսրայելը պաղեստինյան հարցում և դիվանագիտական հարաբերություններում դիրքերը ամրապնդելու նպատակով ստեղծում է նոր դաշինքներ:
Նրա խոսքով՝ այդ քաղաքականության շրջանակում ձմռանը կայցելի Ղազախստան և Ադրբեջան: Այցի հստակ ժամկետ նա չի նշել:
Source: Yerkir Media
Link: Նեթանյահուն ձմռանը կայցելի Ադրբեջան