Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը. ԱԳՆ
September 12, 2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կայցելի Նյու Յորք եւ կմասնակցի ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա, նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց մասին ավելի ուշ կհաղորդվի։