Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց կարկտահարության հարցից

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ է վարում կառավարության նիստը։

Նախքան օրակարգին անցնելը` Փաշինյանը դիմեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին` նշելով, որ Արմավիրի մարզում կարկտահարության դեպք է տեղի ունեցել եւ հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակ է:

Առաքելյանը տեղեկացրեց, որ համապատասխան մասնագետների անձնակազմ են ուղարկել մարզ և վերադառնալուն պես կզեկուցեն: Նշեց, որ վնասը մեծ ծավալի չէ, բայց կան այգիներ, որոնք վնասվել են։ Առաքելյանը նշեց, որ հանձնաժողովը գնահատելու և ֆիքսելու է վնասի չափը: Վարչապետը հետաքրքրվեց, թե ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել նման դեպքերում:

Իգնատի Առաքելյանը նշեց, որ ջրի վարձ կամ հողի հարկ կամ սերմերի դեպքում՝ փոխահատուցում է եղել. «Ավելի չի տրամադրվել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

«Կանդրադառնանք այդ թեմային, որովհետև պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որ մարդիկ իսկապես զգան, որ պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ այդ վիճակից դուրս գան»,- ասաց վարչապետը` ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվելով, թե հակակարտային համակարգն ինչո՞ւ չի կարողանում հակազդել:

ԱԻՆ նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, թե այդ վայրերը դուրս են եղել կարկտային համակարգի ազդեցության դաշտից: Փաշինյանի հարցին, թե քանի՞ տոկոսն է այդ համակարգը ծածկում, Տոնոյանը պատասխանեց, որ հիմա «կարողանում ենք ընդամենը 15%-ը ծածկել, բայց նոր համակարգ է ներմուծվում Ռուսաստանից, որ թույլ կտա ավելացնել այդ տարածքները` 2 տարում մինչև 70%»:

Վարչապետն ասաց, որ այս թեմային դեռ պետք է անդրադառնան։

Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց կարկտահարության հարցից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image