Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպանի եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
May 4, 2018
ՀՀվարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսօր հանդիպում ունեցա ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի հետ (դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ)։
Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրչջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը։
Հանդիպում ունեցա նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկեցինք Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր»։