26-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

May 4, 2018

Մայիսի 4-ին՝ կեսգիշերից մի քիչ անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ «Չարբախի փոս» կոչվող տարածքում արնաշաղախ մարդ է ընկած, հնարավոր է, որ դանակահարված է:

Չնայած վերջին օրերին ոստիկանությունն աշխատում է գերլարված ռեժիմով, համապատասխան ծառայությունները շարունակում են ողջ ծավալով իրականացնել հանցավորության հակազդման իրենց գործառույթը:

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, ահազանգին անմիջապես արձագանքած օպերատիվ խումբը Կարմիր բլուր 2-րդ փողոցի թիվ 98 տան դիմաց հայտնաբերեց 20-25 տարեկան, անձը չպարզված տղամարդու դիակ` գլխի, կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած ծակած վնասվածքի հետքերով:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հստակ համագործակցության, անհետաձգելի գործողությունների իրականացման և իրավապահների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ճշտվեց կատարվածի շրջանակը և «տաք հետքերով» հայտնաբերվեց կասկածյալը` 1995 թվականին ծնված Ռազմիկ Ն.-ն, որը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Համալիր միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Իրականացվում են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Source: Yerkir Media
Link: 26-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image