Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Փոլ Կագամեյը համոզմունք են հայտնել, որ գագաթաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու կազմակերպության անդամ հանդիսացող աֆրիկյան երկրների, այդ թվում` Ռուանդայի հետ հարաբերություններում և կնպաստի համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի որակական նոր մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կանցնի բարձր մակարդակով ու կնպաստի  կազմակերպության անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացմանն ու ամրապնդմանը:

Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image