Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղարի հետ

July 31, 2018

Երեւանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 31-ին, հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Ընդգծելով այդ հարաբերությունների առանձնահատուկ որակը՝ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարն ու ՀՀ վարչապետը մանրամասն քննարկել են հոկտեմբերի 11-12-ին Երեւանում կայանալիք պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղարի հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image