Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին մասնակցել է Էջմիածնի 2703-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին
October 8, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին մասնակցել է Էջմիածին քաղաքի 2703-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել քաղաքի հրապարակում, ծանոթացել տաղավարներում ներկայացված արվեստի գործերին, զրուցել էջմիածինցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի տարեդարձի առթիվ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կատարել է մոմավառություն և այցելել «Մաչանենց տուն» արվեստի դպրոց:
Այստեղ վարչապետին են ներկայացրել դպրոցի գործունեությունը: Դպրոցն ունի գեղանկաչության, խեցեգործության, քանդակագործության, կավագործության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների խմբակներ: Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցի ցուցասրահներով՝ ծանոթացել աշակերտների աշխատանքներին: