Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Միլսի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռիչարդ Միլսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

«Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում շարունակաբար զարգացել են և խորացել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թավշյա հեղափոխության ժամանակ Ձեր հավասարակշռված դիրքորոշման համար: Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր են Հայաստանի համար, և համոզված եմ, որ այսուհետ ևս հայ-ամերիկյան բարեկամական կապերը կշարունակեն ընդլայնվել», — նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հաջողություններ մաղթելով Ռիչարդ Միլսին հետագա գործունեության մեջ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և զարգացումներին:

Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Միլսի հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image