Նիկոլ Փաշինյանը պատասխան չի ստացել բանակցությունների վերաբերյալ
April 24, 2018
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ «վաղը 11.00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում շարունակելու և ավարտին հասցնելու ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»։
Նա նշեց, որ ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում, այնպես էլ այս դեպքում պահանջում են, որպեսզի բանակցությունները Կարեն Կարպետյանի հետ ընթանան լրագրողների ներկայությամբ, որի պատասխանը մինչ այս պահը նա իշխանություններից չի ստացել։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց պահանջները չեն փոփոխվել եւ վաղը երեկոյան ժամը 19-ին կրկին հրավիրեց հանրահավաքի։