Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն
August 11, 2018
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին:
Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով: Նշվել է, որ մթերումներն իրականացվում են Իջևանի հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից և սպիրտային հումքն ամբողջությամբ տեղական է: