Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտվելուց հետո կհրավիրի բանակցություններ

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ քաղաքացին իրեն կօժտի խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մանդատով: Այդ մասին Արաբկիր վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ՀՀ քաղաքացիները, հեղափոխության մայրաքաղաք Երևանի բնակիչները տան իրենց ուժեղ մանդատը, ես, դրա վրա հիմնվելով, կհրավիրեմ բանակցությունների խորհրդարանական ուժերի ղեկավարներին, ԱԺ նախագահությանն ու խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու այս հարցը: Բայց ինձ համար կարևոր է, որ այս հարցում ունենամ ձեր ուժեղ աջակցությունը»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը:

«Երևանի ավագանու ընտրություններում մենք պիտի լուծենք համապետական և համազգային խնդիր»,- շեշտեց նա՝ հավելելով, որ հաղթող թիմը մեծ պատասխանատվություն է ստանձնելու:

Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտվելուց հետո կհրավիրի բանակցություններ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image