Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին՝ Մոսկվայում: Այս մասին հաղորդում է «Известия»-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

Սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում են ունեցել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ, երկրորդ անգամ՝ հունիսի 13-ին Մոսկվայում: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը։

 

Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image