Նիսի ահաբեկչությունը նախապատրաստվում էր դեռ անցած տարվանից

July 22, 2016

Մոհամեդ Բուլելը, որը Նիսում բեռնատարով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ եւ սպանել 84 մարդու, ահաբեկչությունը նախապատրաստում էր դեռ անցած տարվանից: Այս մասին հայտնում է 1tv.ru-ն՝ վկայակոչելով Փարիզի դատախազությանը:

Նրան օգնել է եւս հինգ մարդ, որոնք այժմ ձերբակալված են: Նրանցից երեքը Թունիսից են, երկուսը՝ Ալբանիայից: Բուլելի համար նրանք զենք են գտել, իսկ մեկն ահաբեկչություն երեք ժամ առաջ անգամ լուսանկարվել է հետը բեռնատարի մեջ:

Նաեւ հայտնի է դարձել, որ ահաբեկիչը դեպքից երկու շաբաթ առաջ բանկից վարկ է ցանկացել վերցրել, սակայն նրան մերժել են: Այդ ժամանակ նա գումարը հանել է իր հաշվից եւ վաճառել ավտոմեքենան: Հենց այդ գումարով էլ նա վարձել է բեռնատարը:

Հակաահաբեկչական գործողությունների հետեւանքով Փարիզում ձերբակալվել է ավելի քան 20 մարդ:


Source: Yerkir Media
Link: Նիսի ահաբեկչությունը նախապատրաստվում էր դեռ անցած տարվանից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image