Նյու Յորքի Բրուքլինի շրջանում ուղեւորատար գնացքը վթարի է ենթարկվել «Ատլանտիկ տերմինալ» կայարանում: Քաղաքի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ տուժել է 103 մարդ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Լոնգ Այլենդից դուրս եկած գնացքը գծերից դուրս է եկել եւ կտրուկ արգելակել «Ատլանտիկ տերմինալ» կայարանում: