Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հազարից ավելի զոհեր դեռեւս ճանաչված չեն

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների 2753 զոհերից 1111-ի աճյունները դեռեւս նույնականացված չեն: Այս տվյալները սեպտեմբերի 10-ին հրապարակել Է Reuters գործակալությունը:

Վերջին հինգ տարվա ընթացքում մասնագետներին հաջողվել Է պարզել միայն հինգ զոհերի ինքնությունը: Այդպիսով, այսօրվա դրությամբ, նույնականացված են 1642 զոհվածներ, նշում Է գործակալությունը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչներ չորս մարդատար ինքնաթիռ Էին գրավել ԱՄՆ-ում:

Դրանցից երկուսը նրանք ուղղորդել էին Առեւտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների վրա, որոնք այն ժամանակ ամենաբարձր շենքերն Էին Նյու Յորքում: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղել Էին Վաշինգտոնի արվարձանում գտնվող Պենտագոնի շենքի վրա, չորրորդը նույնպես ուղեւորվել Էր ԱՄՆ-ի մայրաքաղաք, սակայն կործանվել է Փենսիլվանիայի նահանգի Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու:

Ընդամենը ահաբեկչական չորս գործողության հետեւանքով զոհվել Է 2977 մարդ:

Source: Yerkir Media
Link: Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հազարից ավելի զոհեր դեռեւս ճանաչված չեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image