Նյու Յորք նահանգի բնակչուհին՝ «Միսս Ամերիկա»

Նյու Յորք նահանգի բնակչուհի Նիա Իմանի Ֆրանկլինը դարձել Է «Միսս Ամերիկա-2018» գեղեցկության մրցույթի հաղթողը, որը սեպտեմբերի 9-ին ավարտվել Է Ատլանտիկ-սիթիում (Նյու Ջերսի նահանգ): Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը: Ֆրանկլինը ստացել Է 50 հազար դոլար ընհանուր գումարի թոշակի իրավունք: Բյուրեղապակյա թագը նրան Է հանձնել «Միսս Ամերիկա-2017» մրցույթի հաղթող Կարա Մունդը Հյուսիսային Դակոտա նահանգից:

Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել Է Մասաչուսեթս նահանգի ներկայացուցչուհին, երրորդը՝ Ֆլորիդայի, չորրորդը՝ Լուիզիանայի, հինգերորդը Քոնեկտիկուտի ներկայացուցչուհին:

Մրցույթն առաջին անգամ անցկացվել Է առանց լողազգեստների պարտադիր ելույթի: Մրցույթի կանոնների փոփոխման մասին հայտարարվել Էր հունիսին:

Մրցույթը 1921 թվականից անցկացվում Է ԱՄՆ-ի ատլանտյան ափի Ատլանտիկ-սիթի առողջարան-քաղաքում: Դրան կարող են մասնակցել 17-ից մինչեւ 25 տարեկան աղջիկներն ու կանայք։

Source: Yerkir Media
Link: Նյու Յորք նահանգի բնակչուհին՝ «Միսս Ամերիկա»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image