Նորագավիթում կրակոցների հետեւանքով վիրավորված տղամարդը մահացել է

October 4, 2017

Երեկ երեկոյան Նորագավիթում արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած 48-ամյա Սամվել Ավագյանը, ով հայտնի էր «Ջոն» մականմամբ, հիվանդանոցում մահացել է: Լուրը yerkirmedia.am-ին հաստատեց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, ասելով, որ վիրավորումը կյանքի հետ անհամատեղելի էր, բժիշկները ամեն ինչ արել էին կյանքը փրկելու համար, կատարվել էր վիրահատություն, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Նշենք, որ Ավագյանը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Source: Yerkir Media
Link: Նորագավիթում կրակոցների հետեւանքով վիրավորված տղամարդը մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image