Նորք Մարաշի տներից մեկի բակում սահնօձ տեսակի օձ են հայտնաբերել
April 17, 2017
Ապրիլի 17-ին, ժամը՝ 15:56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 9-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: