Նոր բջջային հավելվածը կօգնի հայտնաբերել և մաքրել ՀՀ աղբավայրերը (տեսանյութ)

Այսուհետև աղբավայրերի, աղբակույտերի մասին կհուշի «CLEAN ARMENIA» բջջային հավելվածը և կօգնի հնարավորինս շուտ ազատվել դրանցից։ Նախաձեռնությունը «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն է, որն իր ծրագիրն իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Հավելվածը կարող է ներբեռնել ցանկացած մարդ, ով բնակվում է Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում, գյուղերում: Քաղաքացին, հանդիպելով աղբակույտերի, տեղում նկարում և տեղադրում է բջջային հավելվածում:

CLEAN ARMENIA բջջային հավելվածի ադմինիստրատորը մշտապես կապի մեջ է համապատասխան պետական կառույցների ու մասնավոր ընկերությունների հետ:

Տվյալ աղբակույտի վերացումից հետո քարտեզից վերանում է աղբավայրի նշանը, իսկ բջջային հավելվածի առանձին բաժնում տեղադրվում է տվյալ մաքրված վայրի լուսանկարը:

Բջջային հավելվածը նախատեսված է iOS և Android հարթակների համար, և շատ շուտով այն կգործարկվի։

Արման Անտոնյանը նշեց, որ հավելվածի ստեղծման ընթացքում նկատել են, որ բնակիչները, աղբահանությունից բացի, այլ խնդիրներ էլ են բարձրացնում, ուստի ծրագրի իրագործման ընթացքում որոշվեց ընդլայնել ծավալները. արդեն նոր՝ MY ARMENIA հավելվածի շրջանակներում վեր կհանվի ոչ միայն աղբավայրերի ու աղբակույտերի հարցը, այլև կենցաղային այլ խնդիրներ նույնպես:

Source: Yerkir Media
Link: Նոր բջջային հավելվածը կօգնի հայտնաբերել և մաքրել ՀՀ աղբավայրերը (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image