Նոր Զելանդիայում նախարարը ծննդաբերելու Է գնացել հեծանվով
August 20, 2018
Նոր Զելանդիայի կանանց գործերի նախարար Ջուլի Ջենթերն ամուսնու հետ ծննդատուն Է հասել հեծանվով: Այս մասին տեղեկացնում Է BBC-ին:
«Հաճելի կիրակնօրյա առավոտ հեծանիվ քշելու ու վերջապես երեխային ծննդաբերելու նպատակով հիվանդանոց հասնելու համար: Մեզ հաջողություն մաղթեք»,- օգոստսի 19-ին Instagram-ում գրել Է Ջենթերը:
«Կանաչների» կուսակցության 38-ամյա պատգամավորը հայրենիքում հայտնի Է որպես մոլի հեծանվորդուհի: Դեռ ավելին, Ջենթերը տրանսպորտի նախարարի օգնականի պաշտոնակատար Է հիմնական աշխատանքի հետ համատեղությամբ: