Նոր ծրագրի նպատակը ԶՈՒ-ում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունն է

Հայաստանում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելուն է ուղղված «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը: Այն իրականացնում են Պաշտպանության նախարարությունն ու Երեւանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակը:

Ծրագիրը նաեւ սերտորեն գործակցում է Մարդու իրավուքնների պաշտպանի, զինված ուժերում գործունեություն իրականացնող իրավապահ մարմինների, դատական համակարգի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այսօր տրվել է ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումո-պուլոսն ընդգծել է, որ ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել երկարատեւ կառուցողական հարաբերությունների շնորհիվ եւ ընդգրկում է գրեթե ամբողջ հասարակությունը: Պաշտպանության նախարարն էլ նշել է, որ տարածաշրջանային այս աննախադեպ գաղափարի հեղինակը հենց իրենց գերատեսչությունն է, եւ հավատացրել է, որ ոչ թե տեսությունների, այլ արժեքային համակարգի վրա են մշակել ծրագիրը:

Վիգեն Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանն ու հասարակությանը՝ ֆինանսավորումն իրականացնելու համար:

«Բարեփոխումները շատ կարեւոր են, բայց շատ ավելի կարեւոր է, թե ինչպես են դրանք ընդունվում հասարակության կողմից: Եթե փոփոխություններ իրականացնելու քաղաքական կամք կա, իսկ ես դա տեսնում եմ Հայաստանի իշխանությունների մոտ, այս ծրագիրը հաջող ընթացք է ունենալու»,- նշել է Եվրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը:

«Մենք կարիք ունենք մեթոդական ծրագրով, նաեւ քաղաքացիական հասրակաության հետ կապով այնպիսի միջավայր ստեղծել, որ քաղաքացին իմանա, որ ինքն ունի հնարավորություններ լիարժեքորեն իրացնելու իր իրավուքնները, ինչպես եւ ամրագրված է միջազգային փաստաթղթերում»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ իր այստեղ գտնվելու տարիներին զինվորականներից եւ նրանց հարազատներից բազմաթիվ մտահոգությունն է լսել:

«Հայաստանցի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ համոզվել եմ, որ նրանք ոչ միայն գիտեն առկա խնդիրների մասին, այլեւ պատրաստակամ են դրանց լուծումներ գտնելու հարցում: Սա է պատճառը, որ վստահ ենք՝ այս ծրագիրը շոշափելի արդյուքններ է տալու»:


Source: Yerkir Media
Link: Նոր ծրագրի նպատակը ԶՈՒ-ում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image