Նոր մանրամասներ՝ զինծառայողներ տեղափոխող ավտոբուսի վթարից
June 24, 2017
Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեվանքով տուժածներից 7 -ի առողջական վիճակը ծանր է, մյուս 7-ինը՝ միջին ծանրության: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ծանր էր գնահատվում 1-ի նկարը:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Փրկարարները 2 տուժածի ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից: