Ստամբուլում ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, որոնցից 8-ը` ոստիկան: Թուրքական «Դողան» լրատվամիջոցի տվյալներով զոհվել է մեկ, իսկ HaberTurk-ի տվյալներով` 2 քաղաքացի:
«Հուրիեթ»-ը հայտնում է, որ դեռևս հստակեցված չէ, թե ինչ եղանակով է պայթյունն իրականացվել, սակայն ականատեսների վկայությունների համաձայն` պայթեցվել է կայանած մեքենան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պայթյունի հետևանքով վնասվել են հարակից շինություններն ու ավտոմեքենաները: Հաղորդվում է, որ պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Նախնական տվյալները պայթյունի` ահաբեկչական հարձակում լինելու մասին են:
Թուրքական իրավապահ մարմինները դեպքի վայրում անվտանգության լայնամասշտաբ միջոցներ են ձեռնարկել:
Source: Yerkir Media
Link: Նոր մանրամասներ՝ Թուրքիայում տեղի ունեցած պայթյունից. կան զոհեր եւ վիրավորներ