Նոր մանրամասներ՝ «Շիկահող»-ում իրականացված ապօրինի ծառահատումների գործով

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 47-րդ կմ-ին հարակից՝ ՀՀ ԲՆ «Շիկահող» պետական արգելոց ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է 30 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, իսկ Սյունիքի մարզի Ծավ համայնքի վարչական տարածքի համայնքային սեփականության հողատարածքում 7 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր և ծառի ճյուղեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 5.393.466 ՀՀ դրամ վնաս:

Հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված «Շիկահող» պետական արգելոցի տեսուչ Ա. Ն.-ի կողմից առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Ա. Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Source: Yerkir Media
Link: Նոր մանրամասներ՝ «Շիկահող»-ում իրականացված ապօրինի ծառահատումների գործով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image